Այսօր: Երեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2021թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.10.21 ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA
   Ծրագրինպատակը EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցելմիգրանտների (այդթվում՝աշխատանքային), վերադարձածմիգրանտներիևնրանցընտանիքներիանդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրի համապատասխան փուլերը հաջողությամբ ավարտելուն պես ծրագրի շահառուներն իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն կունենան: Ծրագիրն իրականացվում է Եվրոպականմիությանֆինանսավորմամբ՝Միգրացիոնքաղաքականությանմշակմանմիջազգայինկենտրոնի կողմից: Ծրագրիտևողություն՝ 48 ամիս (2020 – 2024թթ.) Ովկարողէդիմել Ներկապահինմիգրանտ (այդթվում՝աշխատանքային) հանդիսացողՀՀքաղաքացիները, որոնք վերջիներեքտարվա ընթացքում ... Մանրամասն
05.10.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելիՙ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ:Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև:
Մենք գիտենք` ինչպիսի բարդ ու պատասխանատու առաքելություն եք իրականացնում դուք` ձեր ուսերին կրելով սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործը, շարունակելով նրանց հոգիներում սերմանել ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը` ձևավորելով մեր երկրի արժանի քաղաքացուն,հասարակության լիարժեք անդամին:
Ձեր կողքին անկախ տարիքից մենք միշտ մնում ենք աշակերտ:
Թանկագի՛ն ուսուցիչներ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր պատվավոր գործում՝ հանուն մեր պետության ապագայի:
Ապրեք խաղաղ երկրում և երկար:
04.10.21 ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ

📌Հոկտեմբերի 3_ին Զառիթափ համայնքում նշվեց ուսուցչի տոնը։
1րոպե լռությամբ միջոցառման մասնակիցները հարգեցին Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած մեր հերոսների հիշատակը։🙏🙏🙏
Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը շնորհավորեց Զառիթափ և Վայք համայնքի ուսուցիչների տոնը՝ կարևորելով և մեծարելով նրանց դերը։
Միջոցառման ժամանակ մտավոր խավի դատին ներկայացվեց 2017_2021թթ. ընթացքում համայնքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքները։
#Շնորհավորուսուցչիտոնը
#Զառիթափհամայնք

24.09.21 ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ս.թ.սեպտեմբերի 24-ին Զառիթափ համայնքի 5 բնակավայրերում՝ Զառիթափ, Մարտիրոս, Գոմք, Սերս, Բարձրունի, կառավարության ֆինանսավորմամբ տեղադրվեցին հակակարկտային կայաններ՝ 9,500,000 ՀՀ դրամ արժեքով:

02.09.21 ՆՎԵՐՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 1_ԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ

Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ Զառիթափի Համայնքապետարանը նվերներ էր պատրաստել համայնքի բոլոր առաջին դասարանցիների համար։
#Շնորհավորսեպտեմբերի1

01.09.21 Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

 

,,Սիրելի' երեխաներ, ուսանողներ, հարգելի' մանկավարժներ, ծնողներ, ջերմորեն շնորավորում եմ բոլորիս գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Մեկնարկում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
♻️Բոլորին մաղթելով արդյունավետ ուսումնական տարի` դպրոցականներին ու ուսանողներին կոչ եմ անում առավելագույնս օգտագործել գիտելիքի անծայրածիր աշխարհը ճանաչելու հնարավորությունները։
Թո՛ղ սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբ:,,
Շնորավոր Սեպտեմբերի 1❤💙🧡

12.08.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
,,Սիրելի՛ երիտասարդներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և ապագայի հենարանը: Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն է կատարում երիտասարդ տարիքում: Եվ շատ կարևոր է, որ այդ ընտրությունը լինի գիտակցված և հոգեհարազատ, որպեսզի ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն մեր համայնքին, նրա զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը: Զառիթափի համայնքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր համայնքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը:Շնորհավորում եմ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
2019Թ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15
(0282) 91507
zaritapi.gyughapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner