 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 91
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 24-րդ կետերով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, ,,Հանրային ծառայության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց Ձոր մարզի Զառիթափ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2021թվականի նոյեմբերի 3-ի թիվ 90 որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արայիկ Հարությունյանին սույն թվականի նոյեմբերի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՈՒՐԱԴ ՍՏԵՓԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Զառիթափ