Այսօր: Երկուշաբթի, 17 Հունիսի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Ապրիլ 23 - Օգոստոս 23
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2019,Մարտ 4 - Սեպտեմբեր 13


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.06.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՀամահայկական ամառային խաղերի կանոնակարգ1. Հիմնական դրույթներՀամահայկական ամառային խաղերի (այսուհետ` խաղեր) սույն կանոնակարգը մանրամասնում է խաղերի անցկացմանը վերաբերող դրույթները: Այն ընդգրկում է խաղերի ծրագիրը, մրցումների կանոնները, խաղերին մասնակցելու համար հավատարմագրման դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները, խաղերի հանդիսավոր բացման և փակման արարողությունները, խաղերի խորհրդանիշի օգտագործման իրավունքին և գովազդին վերաբերող դրույթներ, ինչպես նաև այլ մեկնաբանություններ:2. Խաղերի մասնակիցները2.1 Խաղերին մասնակցում են քաղաքների հավաքական թիմերը և անհատ մարզիկները:2.2 Հայկական ազգային անձնագրեր ունեցող բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել խաղերին:2.3 ... Մանրամասն
13.06.19 ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ և ԳՈՄՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ս.թ.հունիսի 13-ին տեղի ունեցավ Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի փողոցային լուսավորության 2-րդ փուլի /41 լուսատուի՝ մոտ 1500 մ/ Գոմք բնակավայրի փողոցային լուսավորության 2-րդ փուլի /37 լուսատու՝ մոտ 1400մ/ բացման արարողությունները: Ներկա էին <<ՎիվաՍել>>ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Բնակիչները գեղեցիկ խոսքերով, երեխաները երգ ու պարով, խորին շնորհակալություն հայտնեցին նման արժեքավոր աշխատանքների համար: Ռ.Յիրիկյանը և Ռ.Խաչատրյանը խոստացան սկսել Զառիթափ բնակավայրի փողոցային լուսավորության 3-րդ փուլի շինարարության աշխատանքները:

12.06.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.Թ.հունիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Զառիթափի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստ:

10.06.19 ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՄԱԶԾ ԳԷՀ <Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով> ծրագրի շրջանակներումՀունիսի 6_ին և 7_ին Վայքի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին նաև Զառիթափի Համայնքապետարանի աշխատակիցները։Ծրագրի նպատակը հանրային ծառայողների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ Մասնակցությունը տվյալ ծրագրին հեռանկարային է պետական և տարածքային կառավարման, ՏԻՄ ներկայացուցիչների համար։Դասընթացների ընթացքում անդրադարձան 11 մոդուլների, որոնք մշակվել են ՀԱՀ Յակոբեանի բնապահպանական կենտրոնի կողմից: Դասընթացի ավարտին ... Մանրամասն
10.06.19 ՓԱՌԱՏՈՆ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Զառիթափի միջնակարգ դպրոցի ''Փշոնք'' պարային համույթի կրտսեր խմբի սաները (գեղ.ղեկավար Լիլիկ Քոչարյան) իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում և արժանացան պատվոգրերի։ Շնորհավորում ենք փոքրիկներին և մաղթում հաջողություններ ու նոր բեմեր

05.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ🚮🚮✅

2019 թվականի հունիսի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ։ Զառիթափի համայնքապետարանը կոչ է անում համայնքում գործող կազմակերպությունների, ուսումնական, առողջապահական հաստատությունների կոլեկտիվներին և բոլոր բնակիչներին ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին։

Այս համապետական միջոցառմանը կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը:

 

 
03.06.19 ՀՈՒՆԻՍԻ 1_Ը ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Զառիթափ համայնքի բոլոր բնակավայրերում տեղի ունեցան միջոցառումներ, որտեղ մուլտհերոսները ուրախացրեցին երեխաներին և հյուրասիրեցին: Զառիթափի համայնքապետարանը հնարավորինս ամեն ինչ կազմակերպել էր, որ երեխաների օրը անմոռանալի լինի: Շնորհավորում ենք մեր հայ մանուկներին իրենց տոնի առթիվ: Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը, և իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր մոլորակը......ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան ապագայի լուսավոր կերտողներ ու բոլորն իրենց զգան իրենց տան "փոքրիկ իշխանըՙՙ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...




Բոլորը
Ավագանու նիստ
Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոերթուղի
Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոերթուղի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritap.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner