ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետություն
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանում օգոստոսի 11-ին նշում են Նավասարդը՝ Ազգային ինքնության օրը։ Այդ տոնը 2009–ին հաստատվել էր խորհրդարանի կողմից։ «Նավասարդ» անունը պարթևա-իրանական ծագում ունի։ Այն կազմված է երկու բառից՝ նավա-նոր, և սարդ-տարի։ Այսինքն «Նավասարդը» հենց «նոր տարի» էր նշանակում։ Դա համընկնում էր օգոստոս ամսի հետ։ Նոր տարուն հասնում էին հայկական հողի պտուղները, և պատահական չէ, որ պատմական Հայաստանում հենց այդ ամիսն էր համարվում տարվա սկիզբը։ Նոր տարվա տոնակատարությունները սկսվում էին Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) և տևում էին մեկ շաբաթ։ Այդ օրը հատուկ ուտեստներ էին պատրաստում, առատ սեղան էին գցում, և ընտանիքի բոլոր անդամներն ուրախ դիմավորում էին Նավասարդը։
|