Այսօր: Երեքշաբթի, 22 Հունիսի 2021թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.06.21 ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիսի 12_ին Զառիթափի համայնքապետարանը 2021թ. շրջանավարտների համար կազմակերպել էր էքսկուրսիա՝ դեպի Տավուշի մարզ։
Էքսկուրսիայից մնացած տպավորությունները թող միշտ վառ մնան ձեր հուշերում։ Բարի ծառայություն ենք մաղթում ապագա զինվորներին և հաջողություն ԲՈՒՀ_ի դիմորդներին։
Սիրով՝ Զառիթափի համայնքապետարան

14.06.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ


Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագիրը ս․թ․ հունիսի 14-ից 28-ը ներառյալ հայտարարում է «ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱ» գյուղատնտեսական մեքենաների վերանորոգման մրցույթ, որին կարող են դիմել և համայնքները և համայնքի շահագրգիռ բնակիչները։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ 

https://www.facebook.com/104190477897113/posts/328428292139996/

04.06.21 Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը մեծ ներդրում է ունեցել համայնքում
Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը բնակիչ-համայնքապետ փոխհարաբերությունների մասին նշեց, որ համայնքի ցանկացած բնակչի խնդիր համարում է իրենը: Չկա այնպիսի բնակիչ, որ ինչ-որ հարցով դիմաց լինի իրեն, և անպատասխան կամ չբավարարված մնա: Կանգնած է յուրաքանչյուրի կողքին և օգնում, աջակցում է հնարավոր ամեն ինչով: Աշխատասենյակի դուռը մշտապես բաց է բոլորի համար: Մի խոսքով, տվյալ հարաբերությունները նրա բնորոշմամբ, շատ բարձր մակարդակի վրա են: Սիմոն Բաբայանը հասցրել է շատ ավելի անել և ծանրակշիռ ներդրում ունենալ համայնքի առաջընթացի ու զարգացման գործում: Համայնքի ղեկավարը սրտացավ ու աշխատասեր է, ապա անպայման կկարողանա լուծել համայնքի առջև ծառացած  կենսական խնդիրները և հաջողություններ արձանագրել: Պետք է ... Մանրամասն
04.06.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի' շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ դպրոցական վերջին դասն ազդարարող օրվա կապակցությամբ։ Կյանքի ամենաերջանիկ տարիները անց են կենում հենց դպրոցում։ Թող նոր կյանքի շեմ մտնելիս Վերջին զանգի խորհրդավոր ղողանջները մշտապես վառ մնան ձեր բոլորի հիշողության մեջ:
Առջևում ձեզ սպասում է վերելքներով ու վայրէջքներով լի կյանք, որի դժվարությունները հաղթահարելու համար ձեզանից կպահանջվի լինել գիտելիքներով ու բարոյական բարձր հատկանիշներով զինված քաղաքացի։
Սիրելի' ուսուցիչներ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ևս մեկ սերունդ կրթելու և Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ դաստիարակելու համար։
ԲԱՐԻ ԵՐԹ ՁԵԶ

Հարգանքներով՝ Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայան

01.06.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի' երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային տոնի և ամռան առաջին օրվա առիթներով։
Յուրաքանչյուրիս պարտականությունն է անել հնարավորը, որպեսզի դուք ապրեք խաղաղ և ապահով հայրենիքում։
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև Ձեզ սիրելի´ ծնողներ, քանզի ձեր ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը:
Շնորհավորում եմ կրկին և մաղթում
մատաղ սերնդին խաղաղ, անհոգ, երջանիկ մանկություն ու բարեկեցիկ ապագա:
Հարգանքներով՝ Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայան
01.06.21 ՀՈՒՆԻՍԻ 1
Այսօր՝ հունիսի մեկինՙ Զառիթափ համայնքի շուրջ 350 երեխաներ եկել էին մանկապարտեզ՝ մասնակցելու հունիսմեկյան միջոցառմանը։
Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը շնորհավորեց երեխաներին տոնի առիթով և մաղթեց գեղեցիկ օր։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՆՈԻԿՆԵՐԻ ՏՈՆԸ
28.05.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28_Ի ԱՌԹԻՎ
Մայիսի 28_ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Այն մեծ հպարտություն է առաջացնում յուրաքանչյուրիս սրտում։Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո "Հայկական ազգային խորհրդի" կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը: Այն ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ, սակայն դրանով հիմք դրվեց հայոց պետականության վերածննդին։Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցությամբ։Մաղթում եմ քաջառողջություն, ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, և պատմական հաղթանակները զորավիգ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
2019Թ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15
(0282) 91507
zaritapi.gyughapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner