Այսօր: Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.11.20 ՍԵՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԸ

,,Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի" և "Վիվասել_ՄՏՍ" ընկերության կողմից Զառիթափ համայնքի #սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության 2_րդ փուլի կառուցման աշխատանքները։ (թվով 29 լուսատու՝ 1100մ երկարությամբ)։

25.11.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ,
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում Զառիթափ, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ բնակավայրերում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ:

Խնդրում ենք չանհանգստանալ։
Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը։

20.11.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական կենդանիների և թռչունների պատվաստման նպատակով կատարվող հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար պատվաստողների (վակցինատոր) պատրաստման հնգօրյա դասընթաց, որը հաջողությամբ ավարտող անձինք հնարավորություն կունենան պետության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: Քանի որ գործառույթի իրականացումը նեղ մասնագիտական գիտելիքի իմացություն չի ենթադրում, դասընթացներում կարող են ներառվել համայնքների /բնակավայրերի/ միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող բնակիչները։Ցանկացողները կարող են մինչև 2020 թվականի նոյեմբերի ... Մանրամասն
18.11.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Վայոց ձորի մարզում ժամանակավորապես հյուրընկալված սիրելի' արցախցիներ,
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ից դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրում կիրականացվի նաև ՀՀ Վայոց ձորի մարզից։
Կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Զառիթափի համայնքապետարան կամ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան՝ հեռ.(0281) 2 06 10, 093 550 002, էլ. փոստ ՝ poghosyan.lyusya@mail.ru:

18.11.20 ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՀՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի և ղեկավարի տեղակալ Գառնիկ Գևորգյանի նախաձեռնությամբ Զառիթափ բնակավայրի մի խումբ երիտասարդների օգնությամբ ս.թ.սեպտեմբերի 27_ից նոյեմբերի 10_ը ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ զոհված և անհայտ կորած հերոսների՝ թվով 9 ընտանիքներին ցուցաբերվել է որոշակի ծավալով վառելափայտի աջակցություն։

18.11.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում իրականացվող կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղման միջոցառմանը մասնակցության մեկնարկը տրված է: «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը արձագանքելով նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտահրավերներին մեկնարկում է «Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղման միջոցառում»: Միջոցառման նպատակը համավարակի հետևանքով աշխատանք կորցրած երիտասարդների անասնապահության ոլորտում եկամուտ վաստակելու հնարավորությունների ընդլայնումն է:Թիրախ՝ Անասնապահության ոլորտ, կաթի արտադրություն:Աշխարհագրական թիրախ` Վայք, Զառիթափ, Գլաձոր, Եղեգիս, Արենի խոշորացված համայնքների բնակավայրեր:Աջակցության ... Մանրամասն
16.11.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՆ ՏԵՍԱԿՑԵԼՈԻ

Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանն այսօր այցելեց Արցախյան պատերազմում վիրավորված և դեռևս բուժհաստատություններում իրենց բուժումն շարունակող Զառիթափ համայնքի մեր հերոս հայորդիներին։Վերջինս Իր զորակցությունը հայտնեց նրանց ընկերների համար, ովքեր հավերժացան անձնվիրաբար հայրենիքին իրենց պարտքը կատարելիս։
ՁԵԶ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԵՐՈՍՆԵ,Ր, ՁԵՐ ՍԽՐԱՆՔԸ ՄԻՇՏ ԿՀԻՇՎԻ ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ։
ՔԱՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ և ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՉՏԵՍՆԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
2019Թ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritapi.gyughapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner