Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.04.20 ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
💫Սիրելի' մայրեր, տիկնայք և աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ապրիլի 7-ն ունի նաև յուրահատուկ խորհուրդ, քանի որ այդ օրը առանձնահատուկ մեծարանքի ենք արժանացնում մայրությանն ու մայրության հարատևող գեղեցկությանը, որպես կյանքի ու երջանկության անսպառ աղբյուր: Մարիամ Աստվածածնի ավետման այս օրը ցանկանում եմ, որ բոլոր բարի ուժերը հովանի լինեն Ձեր անփոխարինելի առաքելությանը։ Մայրական սերը, հոգատարությունը, օրհնությունն ու քնքշանքը ամենանվիրական պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս ողջ կյանքի ընթացքում: Այս դժվարին օրերում մեր ընտանեկան արժեքները վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու մի նոր առիթ է: Մենք ձեզ փոխանցում ենք ... Մանրամասն
06.04.20 ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

https://wetransfer.com/downloads/df8d54dbdf1e0d31e9c42fbb612ccf3f20200402111117/b92eb5:

01.04.20 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

❗️❗️❗️Զառիթափ համայնքի հարգելի՛ բնակիչներ
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ակնկալում ենք ձեր աջակցությունը համաճարակային միջոցներ ձեռք բերելու նպատակով:
Աջակցության պատրաստակամ քաղաքացիները կարող են իրենց ներդրումն ունենալ միայնակ ծերերին, հաշմանդամներին և սոցիալապես անապահով ծանր վիճակում գտնվող բնակիչներին սննդով և պաշտպանիչ միջոցներով ապահովելու հարցում:
Աջակցություն տրամադրողները կարող են դիմել Զառիթափի համայնքապետարան /բնակավայր Զառիթափ, 3 փողոց 15 շենք/ կամ զանգահարել 028291507, 094403795:
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

31.03.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

📌Զառիթափ համայնքի հարգելի՜ բնակիչներ, ստեղծված իրավիճակից ելնելով 🙏ԽՆԴՐՈՒՄ և ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ տնից դուրս գալ միայն ԽԻՍՏ անհրաժեշտության դեպքում։  ‼ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ, ԵՂԵՔ ԱՌՈՂՋ‼

25.03.20 Զառիթափ համայնքի սիրելի՛ բնակիչներ,
 Զառիթափ համայնքի սիրելի՛ բնակիչներ,Ինչպես արդեն գիտեք, մարտի 24 –ին ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները:Հորդորում ենք տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված:Սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք:Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն  առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։Այսպիսով, կոչ ենք անում մթերային խանութներին, առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել ... Մանրամասն
23.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ
Զառիթափ համայնքի հարգելի' բնակիչներ,       Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ԱՐՏԱԿԱՐԳ դրությունից ելնելով՝ Զառիթափ համայնքում ,,Կորոնավիրուսի դեմ պայքարի'' կանխարգելիչ գործողություններ կատարելու համար կամավորներ ներգրավելու անհրաժեշտություն կա։ Կամավորները պետք է անհրաժեշտության դեպքում ✅ կատարեն ախտահանիչ գործողություններ, ✅սննդօգնություն անապահով և հաշմանդամության ունեցող ընտանիքներին, ✅ինչպես նաև վարորդ կամավորներ։ Կամավորները զինվելու են դիմակներով և ձեռնոցներով։ Կամավորությունն օգնություն է պետությանը, իսկ պետությունն առանց օգնության չի կարող կայուն լինել։ Անկախ իրավիճակից, եթե որոշել եք կամավոր լինել, պետք է մոռանաք վախի մասին և վտանգից առաջ քայլեք։ Ովքեր իրենց ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստ
Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոերթուղի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner