Այսօր: Երկուշաբթի, 1 Հունիսի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.05.20 ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻԱԻ 28_Ի ԱՌԹԻՎ
,,Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման  օրվա կապակցությամբ։1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո "Հայկական ազգային խորհրդի" կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:Հայաստանի Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: 11-րդ Կարմիր բանակի զորամասերի Երևան մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց։Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները:  Պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն ... Մանրամասն
22.05.20 ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 Սիրելիՙ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի կապակցությամբ: Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Այս վերջին զանգը տարբեր է. Այն չի հնչելու կրթօջախում, սակայն հնչելու է յուրաքանչյուրիդ կյանքի այս փուլի ավարտին: Այն ձեզ առաջնորդելու է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Այս դժվարին իրավիճակում յուրաքանչյուրս էլ հասկացանք ու գիտակցեցինք կյանքի իմաստը: Թող սա լավ դաս լինի, որ ձեր ընտրած ճիշտ մասնագիտությամբ կարողանաք կյանքի տարբեր փորձությունները հաղթահարել: Շնորհավորում եմ ձեզ և մաղթում բարի երթ: Թո՛ղ իրականություն դառնան ձեր բոլոր իղձերն ... Մանրամասն
16.05.20 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
⚜Այսօր երիտասարդների և ուսանողների միջազգային օրն է։  ⚜                                                                                                   "Սիրելի' երիտասարդներ, սիրելի' ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ Երիտասարդության և ուսանողության միջազգային օրվա առթիվ։Երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2014թ-ին: Այն միաժամանակ Երևանի պետական համալսարանի հիմնադրման ... Մանրամասն
15.05.20 ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 🌞Սիրելի' բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։👨‍👩‍👧‍👦 Ընտանիքը յուրաքանչյուր պետության բջիջն է։ Այն որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը:Մայիսի 15-ը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Այս համամարդկային տոնի առթիվ բոլորիս մաղթում եմ ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և խաղաղություն: Ու ... Մանրամասն
15.05.20 ՏԻՄ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Ս.թ. մայիսի 17–ից պարետի ուժի մեջ մտնող որոշմամբ սահմանվել են պետական կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները։«1. Ընդհանուր կանոններ☑Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:☑Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարները սահմանում են այն աշխատակիցների ցանկը, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար եղանակով՝ ապահովելով վերջիններիս աշխատանքի իրականացումը տնից։☑Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները մարմնի գրասենյակային ... Մանրամասն
14.05.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի առաջարկությամբ և համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի ղեկավարությամբ Զառիթափ համայնքում իրականացվեց համայնքի պատմամշակութային վայրերի մաքրման աշխատանքներ:

13.05.20 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻՆ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Վայոց Ձորի թեմը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով կրկին օգնություն տրամադրեցին Զառիթափ համայնքի 30 անապահով ընտանիքների։ Աջակցությունը պարենային փաթեթների տեսքով էր՝ 29 կգ, ընդհանուր 450000 դրամ արժողությամբ։ Ընտանիքների ցուցակը տրամադրել էր Վայոց Ձորի մարզպետարանը։ Շնորհակալություն ենք հայտնում Մայր Աթոռին և Վայոց Ձորի թեմին՝ մշտապես Զառիթափ համայնքի կողքին լինելու և սրտացավ վերաբերմունքի համար։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
2019Թ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner