Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զառիթափ համայնքի հողերի աճուրդով վաճառք և մրցույթով վարձակալություն
2019,Հոկտեմբեր 16 - Նոյեմբեր 8
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 24 - Դեկտեմբեր 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հուլիս 1 - Հոկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հուլիս 1 - Հոկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.10.19 ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 3-ՐԴ ՓՈՒԼԸ

Ավարտվեցին "Վիվասել_ՄՏՍ" ՓԲ ընկերության և "Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի" համատեղ աջակցությամբ Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրում փողոցային լուսավորության աշխատանքների 3-րդ փուլը: Արդյունքում տեղադրվեցին թվով 41 լուսատուներ:

01.10.19 ԱՐՈՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Արոտային ենթակառուցվածքների բարելավման նպատակով Զառիթափի համայնքապետարանի և Ռազամավարական Զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ համատեղ (50/50) համաֆինանսավորում տարբերակով Զառիթափ համայնքի բոլոր 9 բնակավայրերում կառուցվում են ջրախմոցներ, մակատեղիներ, հովվի կացարաններ և հանդամիջյան ճանապարհ, ընդհանուր՝ 50083000 դրամ մրցութային արժեքով:Կատարվում են հետևյալ աշխատանքները..Զառիթափ-1 հատ հովվի կացարան, 3 հատ ջրախմոց.Մարտիրոս-1 հատ հովվի կացարան, 2 հատ ջրախմոց.Սերս-1 հատ ջրախմոց.Բարձրունի-1 հատ հովվի կացարան, 1 հատ մակատեղի, 1 հատ ջրախմոց, 1,5 կմ հանդամիջյան ճանապարհ.Նոր Ազնաբերդ-1 հատ ջրախմոց.Խնձորուտ-1 հատ հովվի կացարան, 1 հատ մակատեղի, 1 հատ ջրախմոց.Գոմք-1 հատ հովվի կացարան, 1 հատ մակատեղի, 1 հատ ջրախմոց.Արտավան-2 ... Մանրամասն
23.09.19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը

Հայաստանի աղն ես, Գյումրի՛,
Դու խոսքաշեն, սրամիտ
Ճշմարտախոս թաղն ես, Գյումրի՛,
Դու իմաստուն, միամիտ:
2019թ. սեպտեմբերի 21_ը Զառիթափ համայնքի և Վայոց Ձորի պատվիրակությունների համար աննկարագրելի էր։ Մշակույթի կենտրոն, հնություններ, թանգարաններ, համերգներ և իհարկե ցուցահանդես։ Զառիթափ համայնքի բարիքները տեղ էին գտել Գյումրվա սեղաններին։ Զառիթափի դպրոցի և մանկապարտեզի սաների ձեռքի աշխատանքներով ևս Զառիթափ համայնքն ներկայացավ հավուր պատշաճի։ Յուրաքանչյուր մարզ իր յուրահատկություններով զարդարել էր տաղավարները։ Շնորհավոր անկախության 28_ րդ տարեդարձը։

03.09.19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1_Ը ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Եվս մեկ՝ նոր ուսումնական տարին ազդարարվեց սեպտեմբերմեկյան միջոցառումներով։ Առաջին դասարանցիները սրտի թրթիռով, զարմացած, ծաղիկներն ու փուչիկները ձեռքերին, մայրիկների ձեռքից բռնած ոտք դրեցին գիտելիքների աշխարհ։ Զառիթափի համայնքապետարանը, չխախտելով իր ավանդույթը, համայնքի 8 դպրոցների առաջին դասարանցիներին նվիրեց գրենական պիտույքներ։
Զառիթափ համայնքի աշակերտներին շնորհավորելու էին եկել Վայոց ձորի մարզպետարանի և Ոստիկանության Վայքի բաժնի ներկայացուցիչները, ովքեր դպրոցականներին, հատկապես առաջին դասարանցիներին, մաղթեցին բարձր առաջադիմություն և լուսավոր ճանապարհ:
Սիրելի' աշակերտներ, թող կրթության տարիները ձեզ համար լինեն բեղմնավոր, բովանդակալից, հաջողակ, բերկրանքով լի և երբեք չմոռացվեն:

30.08.19 ԶԱՌԻԹԱՓԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄԵՆԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄՐՑՈԻՄՆԵՐԻՆ

Ս.թ. օգոստոսի 17-27-ը Ռուսաստանի Դաշնության Կամենկա քաղաքում կայացած բռնցքամարտի մրցումներին մասնակցեցին նաև Զառիթափ համայնքի 8 մարզիկները՝ Մուրադյան Գոռ, Գրիգորյան Արգիշտի, Պողոսյան Ռաֆիկ, Մարկոսյան Հարություն, Առաքելյան Արտյոմ, Գրիգորյան Հայրիկ, Երանոսյան Վահագն և Լևոնյան Վահան: Պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեցին 3 մարզիկ՝ Մուրադյան Գոռ, Գրիգորյան Արգիշտի և Պողոսյան Ռաֆիկ: 2-րդ հորիզոնականը՝ 2 մարզիկ՝ Մարկոսյան Հարություն և Առաքելյան Արտյոմ: 3-րդ հորիզոնականը՝ 2 մարզիկ՝ Գրիգորյան Հայրիկ և Երանոսյան Վահագն: Շնորհավորում ենք մեր մարզիկներին հայոց եռագույնը օտար երկրում բարձր պահելու համար: Մաղթում ենք բազում հաղթանակներ և միայն ոսկե մեդալներ:

19.08.19 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Չնայած նախատեսվածից մի քանի օր ուշացումով՝ բայց, այնուամենայնիվ, Զառիթափ համայնքի ուսանողները համայնքի ղեկավարի գլխավորությամբ երկօրյա էքսկուրսիայի ընթացքում հանդիպեցին զինծառայողների հետ. հուզմունքի, կարոտի և ուրախության զգացողություններով հիանալի օր անցկացրեցին։ Ձեր շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղ երկրում։ Ձեր պարտքը հայրենիքին փառքով կատարեք:

07.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7_ՐԴ ԽԱՂԵՐԻՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 6- ին Զառիթափ համայնքի 7 մարզիկներ, պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում մասնակցեցին Համահայկական 7_րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Մեր մարզիկները 2 մարզաձևերում փորձելու են իրենց ուժերը։ Հաջողություն ձեզ տղաներ։ Զառիթափ համայնքը ձեզ հետ է։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստ
Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոերթուղի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritap.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner