Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 24 - Դեկտեմբեր 27


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.19 ԱՐևԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱՐՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
<<ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի>>, <<Բնության Համաշխարհային Հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի>> և <<Մարտիրոս Բարեգործական Հիմնադրամի>> կողմից իրականացվում է ծրագիր, որի նպատակն է Արտավանում պահպանել անտառային էկոհամակարգը, նվազեցնելով գյուղի բնակչության կախվածությունը անտառային ռեսուրսներից `բարելավելով տնային տնտեսությունների և հանրային օբյեկտների էներգաարդյունավետությունը: Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է տեղադրել արևային ջրատաքացուցիչներ և արևային ֆոտովոլտային համակարգ տնային տնտեսությունների և հանրային օբյեկտների փայտի վառելիքի նվազեցման նպատակով։ Ծրագիրը նաև կնպաստի համայնքի կայունության բարձրացմանը կլիմայի փոփոխությանը և կբարձրացնի համայնքի իրազեկվածության ... Մանրամասն
22.11.19 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՑԻԱՅԻ 30 ԱՄՅԱԿԻՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 20_ին լրացավ «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակը: Տոնի առթիվ բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում՝ այդ թվում նաև նախագծային աշխատանքներում հաղթանակ տարած Զառիթափ համայնքի Զառիթափի միջնակարգ դպրոցի 5 աշակերտներ։ Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները: Վերջում տրվել են վկայականներ։ Շնորհավորում ենք երեխաներին և մաղթում նոր ձեռքբերումներ։

15.11.19 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԸ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ

Վայոց Զորի մարզպետը, իր աշխատակազմով, նոյեմբերի 12-14-ը այցելել էր Զառիթափ համայնք: Համայնքապետ Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջեցին համայնքի բոլոր բնակավայրերում, հանդիպեցին բնակիչներին, լսեցին նրանց խնդիրները և տեղում տրվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան բաժինների ղեկավարներին՝ հարցերին ընթացք տալու և լուծումներ գտնելու համար:

11.10.19 ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 3-ՐԴ ՓՈՒԼԸ

Ավարտվեցին "Վիվասել_ՄՏՍ" ՓԲ ընկերության և "Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի" համատեղ աջակցությամբ Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրում փողոցային լուսավորության աշխատանքների 3-րդ փուլը: Արդյունքում տեղադրվեցին թվով 41 լուսատուներ:

01.10.19 ԱՐՈՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Արոտային ենթակառուցվածքների բարելավման նպատակով Զառիթափի համայնքապետարանի և Ռազամավարական Զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ համատեղ (50/50) համաֆինանսավորում տարբերակով Զառիթափ համայնքի բոլոր 9 բնակավայրերում կառուցվում են ջրախմոցներ, մակատեղիներ, հովվի կացարաններ և հանդամիջյան ճանապարհ, ընդհանուր՝ 50083000 դրամ մրցութային արժեքով:Կատարվում են հետևյալ աշխատանքները..Զառիթափ-1 հատ հովվի կացարան, 3 հատ ջրախմոց.Մարտիրոս-1 հատ հովվի կացարան, 2 հատ ջրախմոց.Սերս-1 հատ ջրախմոց.Բարձրունի-1 հատ հովվի կացարան, 1 հատ մակատեղի, 1 հատ ջրախմոց, 1,5 կմ հանդամիջյան ճանապարհ.Նոր Ազնաբերդ-1 հատ ջրախմոց.Խնձորուտ-1 հատ հովվի կացարան, 1 հատ մակատեղի, 1 հատ ջրախմոց.Գոմք-1 հատ հովվի կացարան, 1 հատ մակատեղի, 1 հատ ջրախմոց.Արտավան-2 ... Մանրամասն
23.09.19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը

Հայաստանի աղն ես, Գյումրի՛,
Դու խոսքաշեն, սրամիտ
Ճշմարտախոս թաղն ես, Գյումրի՛,
Դու իմաստուն, միամիտ:
2019թ. սեպտեմբերի 21_ը Զառիթափ համայնքի և Վայոց Ձորի պատվիրակությունների համար աննկարագրելի էր։ Մշակույթի կենտրոն, հնություններ, թանգարաններ, համերգներ և իհարկե ցուցահանդես։ Զառիթափ համայնքի բարիքները տեղ էին գտել Գյումրվա սեղաններին։ Զառիթափի դպրոցի և մանկապարտեզի սաների ձեռքի աշխատանքներով ևս Զառիթափ համայնքը ներկայացավ հավուր պատշաճի։ Յուրաքանչյուր մարզ իր յուրահատկություններով զարդարել էր տաղավարները։ Շնորհավոր անկախության 28_ րդ տարեդարձը։

03.09.19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1_Ը ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Եվս մեկ՝ նոր ուսումնական տարին ազդարարվեց սեպտեմբերմեկյան միջոցառումներով։ Առաջին դասարանցիները սրտի թրթիռով, զարմացած, ծաղիկներն ու փուչիկները ձեռքերին, մայրիկների ձեռքից բռնած ոտք դրեցին գիտելիքների աշխարհ։ Զառիթափի համայնքապետարանը, չխախտելով իր ավանդույթը, համայնքի 8 դպրոցների առաջին դասարանցիներին նվիրեց գրենական պիտույքներ։
Զառիթափ համայնքի աշակերտներին շնորհավորելու էին եկել Վայոց ձորի մարզպետարանի և Ոստիկանության Վայքի բաժնի ներկայացուցիչները, ովքեր դպրոցականներին, հատկապես առաջին դասարանցիներին, մաղթեցին բարձր առաջադիմություն և լուսավոր ճանապարհ:
Սիրելի' աշակերտներ, թող կրթության տարիները ձեզ համար լինեն բեղմնավոր, բովանդակալից, հաջողակ, բերկրանքով լի և երբեք չմոռացվեն:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստ
Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոերթուղի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner