Հաշվի առնելով «Զառիթափ համայնքի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի կողմից 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվն ու ելնելով համայնքի կարիքների համար նախադպրոցական կրթության աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 436-րդ հոդվածի դրույթներով, ավագանին որոշում է՝
1. Հաստատել «Զառիթափ համայնքի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հետ դրամաշնորհի հատկացման և աշխատանքների կատարման պայմանագրեր կնքելու մասին համայնքի ղեկավարի 31.01.2020թ. թիվ 6 որոշումը:
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 27325000 /քսանյոթ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար/ դրամ, իսկ տնտեսագիտակն դասակարգման 4655 «-Կապիտալ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 650000 /վեց հարյուր հիսուն հազար/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ նախադպրոցական կրթության աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՈԱԿ-ի համար վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
3. Հանձնարարել «Զառիթափ համայնքի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին աշխատանքների իրականացումից հետո Զառիթափի համայնքապետարանին ներկայացնելու կատարված աշխատանքների և ծախսերի մասին սահմանված ձևի հաշվետվություններ: