Այսօր: Կիրակի, 20 Սեպտեմբերի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2020 թվականի N 10

«ԶԱՌԻԹԱՓԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ_Ի ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Զառիթափի բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվն ու ելնելով համայնքի կարիքների համար գյուղատնտեսական, ջրագծերի, ճանապարհների սպասարկման, աղբահանման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 436-րդ հոդվածի դրույթներով, ավագանին որոշում է՝

1. Հաստատել «Զառիթափի բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ դրամաշնորհի հատկացման և աշխատանքների կատարման պայմանագրեր կնքելու մասին համայնքի ղեկավարի 31.01.2020թ. թիվ 5 որոշումը:

2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 32415000 /երեսուներկու միլիոն չորս հարյուր տասնհինգ հազար/ դրամ, իսկ տնտեսագիտակն դասակարգման 4655 «-Կապիտալ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 16820500 /տասնվեց միլիոն ութ հարյուր քսան հազար հինգ հարյուր/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ գոյւղատնտեսական, ջրագծերի ու ճանապարհների սպասարկման և այլ աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՈԱԿ-ի համար տրանսպորտային սարքավորումներ, այլ մեքենաներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 05 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 6824000 /վեց միլիոն ութ հարյուր քսանչորս հազար/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ աղբահանման, սանիտարական մաքրման, բարեկարգման և այլ աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման նպատակով:

4. Հանձնարարել «Զառիթափի բարեկարգում» ՀՈԱԿ-ին աշխատանքների իրականացումից հետո Զառիթափի համայնքապետարանին ներկայացնելու կատարված աշխատանքների և ծախսերի մասին սահմանված ձևի հաշվետվություններ:


Կողմ -5

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritapi.gyughapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner