Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 49
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2019 թվականի N 49

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության  27.11.1998 թվականի թիվ 756 որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 19.04.2019 թվականի  թիվ 4 դրական եզրակացությունը, ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն  Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքից հետևյալ հողերը ներկայացնել աճուրդով վաճառքի.

 1. Զառիթափ համայնքի Սարավան  բնակավայրից համայնքային սեփականություն հանդիսացող 
    1 լոտ  ծածկագիր՝ 10-039-0306-0022  10,75 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, 
   1 լոտ  ծածկագիր՝ 10-039-0304-0120   8,2 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, ծածկագիր՝ 10-039-0304-0118 0,16 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, ծածկագիր՝ 10-039-0304-0117 0,31 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը,
2. Աճուրդի համար մեկնարկային գին սահմանել հողատեսքերի կադաստրային արժեքի 100 %-ը, քայլը՝ 10%-ը:


Կողմ -5

ԱՍԼԱՆՅԱՆ ՍՄԲԱՏ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner