Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին կապիտալ սուբվենցիայի տրամադրման հետևանքով եկամուտների ավելացման հանգամանքը և ելնելով համայնքի կարիքների համար կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունից:
Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, ավագանին որոշում է՝
1. Բյուջետային եկամուտներում կատարել 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/ Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7332 «-Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամով՝ սահմանելով 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամ:
2. Բյուջետային ծախսերում կատարել 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 5 խմբի 5 դասի տնտեսագիտական դասակարգման 5112 «-Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 17416800 /տասնյոթ միլիոն չորս հարյուր տասնվեց հազար ութ հարյուր/ դրամով՝ սահմանելով 17416800 /տասնյոթ միլիոն չորս հարյուր տասնվեց հազար ութ հարյուր/ դրամ:
բ/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 06 բաժնի 3 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 «-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 24642240 /քսանչորս միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր քառասուն/ դրամով՝ սահմանելով 24642240 /քսանչորս միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր քառասուն/ դրամ: