Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով, ավագանին որոշում է՝
1.Սահմանել ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Զառիթափ համայնքի ավագանու «Զառիթափ համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» 2019 թվականի հունվարի 31-ի թիվ 7-Ն որոշումը: