Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 07

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով, 18-րդ հոդվածի 6-րդ մասով  և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում եմ՝

2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչական պաստառները փակցնելու համար Զառիթափ համայնքի տարածքում հատկացնել հետևյալ հատուկ տեղերը`

 

1. բն.Արտավան-3-րդ փողոց, 1-ին՝ խանութի պատին /5 ք. մ /
2. բն.Բարձրունի-1-ին փողոց,1-ին շենք՝ Մշակույթի տան մուտքի պատին /4ք.մ/
3. բն.Խնձորուտ-2-րդ փողոց , 14-րդ տան պատին /7 ք.մ/
4. բն.Սերս-1-ին փողոց, 4-րդ շենք , Մշակույթի տան պատերին՝ /1ք.մ/
5. բն. Նոր Ազնաբերդ- 1-ին փողոց, 30-րդ տան պատին /2ք.մ/, 1-ին փողոց, 10-րդ տան պատին  /3ք.մ/, 1-ին փողոց, Բուժկետի պատին /6ք.մ/
6. բն. Մարտիրոս- 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2-րդ շենք, Մշակույթի տան պատին /5քմ/, 1-ին փողոց ,օբյեկտ 1/9 նախկին խանութի պատին /5քմ/
7. բն.Գոմք-1-ին փողոց, 18-րդ շենք, Մշակույթի տան պատին /5ք.մ/, փողոց 5, 2/1 նախկին Գյուղապետարանի շենքի պատին /5ք.մ/
8. բն. Սարավան- Կենտրոնական մայրուղի, 17-րդ շենքի պատին /6 ք.մ/, 1-ին փողոց 1-ին շենք՝ Մշակույթի տան պատին /4 ք.մ/
9. բն. Զառիթափ-Զառիթափի հրապարակին կից շինության պատին /10 ք.մ/։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ