Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 11

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3,10343 ՀԱ ԵՎ 3,10013 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով ու հիմք ընդունելով հողամասերի աճուրդ-վաճառքով օտարելու մասին 12.02.2020թ. թիվ 4 արձանագրությունը, որոշում եմ՝

1. Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ 10-039-0307-0077 3,10343 հա և ծածկագիր՝ 10-039-0307-0076  3,10013 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը համապատասխանաբար՝ 1936550 / մեկ միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր հիսուն/ և 1934500 / մեկ միլիոն ինը հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ դրամով օտարել Երևան քաղաքի բնակիչ՝ Մուշեղ Դավիթի Գրիգորյանին:

2. Մուշեղ Գրիգորյանի հետ կնքել հողամասերի վաճառքի պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ