 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 94
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ,,Քաղաքաշինության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն, 2005թ.դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 22-ի թիվ 56 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1, Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 3.10343 հա խոտհարքը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0077/ և 3.10013 հա խոտհարքը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0076/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար:
2,, Քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող 3,10343 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0077 հողամասին տրամադրել ,,Վայոց Ձորի մարզ, Զառիթափ համայնք, Սարավան բնակավայր, 8 փողոց 2 հասցե:
2,1/ Քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող 3,10013 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0076 հողամասին տրամադրել ,,Վայոց Ձորի մարզ, Զառիթափ համայնք, Սարավան բնակավայր, 8 փողոց 4 հասցե:
3, Առաջարկել սեփականատիրոջը եռամսյա ժամկետում համայնքային բյուջեի /900345107057/ հաշվեհամարին վճարել 5955418/հինգ միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր տասնութ/ ՀՀ դրամ /2979293+2976125/՝ որպես 3,10343 հա և 3,10013 հա հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերություն:
4,Սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետում և սահմանված արժեքը սեփականատիրոջ կողմից համայնքային բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5, Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Զառիթափ