Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՄԱՐՏԻ 2020թվականի N 32

ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ՏՆԱԿ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թ. սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշմամբ հաստատված «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգ»-ով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում եմ՝

1. Թույլատրել Վայք քաղաքի բնակիչ Արման Էդիկի Սաղաթելյանին Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում, սեփականության իրավունքով իրեն պատկանող, ծածկագիր՝ 10-019-0317-0044  1,6012 հա արոտավայրում, հողի մակերեսին, ըստ սույն որոշման անբաժանելի մասը կազմող հողամասի հատակագծի տեղադրելու շարժական տնակ՝ անորոշ ժամկետով:
2. Շարժական տնակը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր՝ բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը:
3. Շարժական տնակը հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը՝ շինության սեփականատիրոջ ծախսերով:
4. Շարժական տնակի տեղադրման դեպքում կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ