Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՄԱՐՏԻ 2020թվականի N 33

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,05688 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով ու հիմք ընդունելով հողամասերի աճուրդ-վաճառքով օտարելու մասին 09.03.2020թ. թիվ 6 արձանագրությունը, որոշում եմ՝

1. Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ 10-022-0217-0012  0,05688 հա արտադրական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքը 164200 /հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր/ դրամով օտարել Վայք համայնքի բնակիչ՝ Նարեկ Լևոնի Վարդանյանին:

2. Նարեկ Վարդանյանի հետ կնքել հողամասի վաճառքի պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ