Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2020թվականի N 43

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ ՆԻԿՈԼԱՅԱՆ ԳԱՅԱՆՈՒՇԻ ԵՎ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԱՅԻՍԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,340 ՀԱ /0,173 ՀԱ, 0,167 ՀԱ/ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.09.2009 թ. N 1066-Ն որոշման կարգի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 12.05.2020 թ. թիվ 2 արձանագրությունը, որոշում եմ՝

1. Զառիթափ համայնքի Արտավան բնակավայրի քաղաքացիներ Նիկոլայան Գայանուշի / ծնված 1932 թ./ և Միքայելյան Մայիսի / ծնված 1963թ./ համատեղ սեփականությունը հանդիսացող՝ ծածկագիր՝ 10-011-122-056  0,173 հա և ծածկագիր՝ 10-011-122-053 0,167 հա պտղատու այգիները փոխադրել վարելահողերի՝ չփոխելով հողակադաստրային գնահատման խումբը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ