Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 10

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՄՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 10.03.2005 թ.-ի թիվ 314-Ն որոշման դրույթներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում եմ՝

1. Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից 0,39555 հա այլ հողատեսքի գործառնական նշանակության հողամասը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի: 

2. Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից 0,2231 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:

3. Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից 0,04622 հա ընդհանուր օգտագործման հողերի գործառնական նշանակության հողամասը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ