Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 106

ԱԶԱՏԵԿ ՀԵԿ-Ը ՍՊԱՍԱՐԿՈՂ ՋՐԱՏԱՐԻ ԽԱՆԳԱՐՈՂ, ՎԱՅՔ-ԶԱՌԻԹԱՓ ՃԱՆԱՊԱՐՀԻ, ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ՝ ԱՐՏԱՎԱՆԻ ԵՎ ՍԱՐԱՎԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՂ ԾԱՌԵՐՆ ՈՒ ՃՅՈՒՂԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, որոշում եմ՝

1. Թույլատրել Ազատեկ ՀԵԿ-ը սպասարկող ջրատարի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքով անցնող հատվածում կտրել այն ծառերն ու ճյուղերը, որոնք խանգարում են ջրատարի նորմալ ընթացքին:

2. Թույլատրել կտրելու Վայք-Զառիթափ ճանապարհի հարող տարածքից ճանապարհին խանգարող ծառերը և ճյուղերը:

3. Թույլատրել կտրելու Երևան-Մեղրի մայրուղուց Արտավան ճանապարհի խանգարող ծառերը և ճյուղերը:

4. Թույլատրել կտրելու Երևան-Մեղրի մայրուղու Սարավան բնակավայրի հատվածի ճանապարհի խանգարող ծառերը և ճյուղերը:

5. Որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել «Զառիթափի բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Թաթուլ Վարդանյանին։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ