Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 08

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով, որոշում եմ՝

1. 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման տեղամասային կենտրոն սահմանել՝

ա/ Հանդիսությունների սրահ, Զառիթափ համայնք, Արտավան բնակավայր, 3 փողոց 1 շենք,

բ/ Մշակույթի տուն, Զառիթափ համայնք, Բարձրունի բնակավայր, 1 փողոց, 1 շենք, 

գ/ Խնձորուտի միջնակարգ դպրոց, Զառիթափ համայնք, Խնձորուտ բնակավայր, 2 փողոց, 9 շենք,

դ/ Մշակույթի տուն, Զառիթափ համայնք, Սերս բնակավայր, 1 փողոց, 4 շենք,

ե/ Համայնքային կենտրոն, Զառիթափ համայնք, Նոր Ազնաբերդ բնակավայր,1 փողոց, 1 շենք,

զ/ Մշակույթի տուն, Զառիթափ համայնք,Մարտիրոս բնակավայր, 1 փողոց, 1 նրբանցք, 2 շենք,

է/ Մշակույթի տուն, Զառիթափ համայնք, Գոմք բնակավայր, 1 փողոց, 18 շենք

ը/ Մշակույթի տուն, Զառիթափ համայնք, Սարավան բնակավայր, 1-ին փողոց, 1 շենք,

թ/ Զառիթափի միջնակարգ դպրոց, Զառիթափ համայնք, Զառիթափ բնակավայր, 8 փողոց, 1 շենք

2. Սույն որոշման մասին տեղեկացնել լիազոր մարմնին, թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնը տիրապետող կազմակերպության ղեկավարին :

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ