Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թվականի N 96

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 10-022-0294-0002 0,15 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻՑ ԽԱՆԳԱՐՈՂ ԾԱՌԵՐԸ, ՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ԹՓԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և հիմք ընդունելով  քաղաքացի Անատոլի Դավթյանի դիմումը, որոշում եմ՝

1․ Թույլատրել կտրելու Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի Վայք-Մեղրի մայրուղու 24փ. 23 հասցեում գտնվող Անատոլի Դավթյանին պատկանող ծածկագիր՝ 10-022-0294-0002 0,15 հա հասարակական կառուցապատման հողատարածքից խանգարող ծառերը, ճյուղերը և թփուտները, 26.06.2019թ. թիվ 7 շինարարության թույլտվությամբ նախատեսված հեղուկ գազի լիցքավորման կետի կառուցման համար:
2․ Որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել առաջատար մասնագետ Ադամ Ավագյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                        ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Զառիթափ