 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 02
<<ԶԱՌԻԹԱՓԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ>> ՀՈԱԿ_Ի ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով <<Զառիթափի բարեկարգում>> ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված 2021 թ-ի պահպանման ծախսերի նախահաշիվն ու ելնելով համայնքի կարիքների համար գյուղատնտեսական, ջրագծերի, ճանապարհների սպասարկման, աղբահանման, սանիտարական մաքրման և այլաշխատանքների իրականացման անհրաժեշտությունից
Առաջնորդվելով <<Տիմ>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով. <<ՀՀ բյուջետայինհամակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի դ/ ենթակետով և ՀՀ Քաղաքացիական օրենհսգրքի 436-րդ հոդվածի դրույթներով. Որոշում եմ՝
1. <<Զառիթափի բարեկարգում>> ՀՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի հատկացման և աշխատանքների կատարման պայմանագրեր:
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 <<Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքերի ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով 37520000 /երեսունյոթ միլիոն հինգ հարյուր քսան հազար/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ գյուղատնտեսական, ջրագծերի նու ճանապարհների սպասարկման և այլ աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման նպատակով:
3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 05 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 <<Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքերի ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով 5088000 /հինգ միլիոն ութսունութ հազար/ դրամ, իսկ տնտեսագիտական դասակարգման 4655 << Կապիտալ դրամաշնորհներ՝ պետական և համայնքերի ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով 25000000 /քսանհինգ միլիոն/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ աղբահանման, սանիտարական մաքրման, բարեկարգման և այլ աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՈԱԿ- ի համար տրանսպորտային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
4. Հանձնարարել <<Զառիթափի բարեկարգում>>ՀՈԱԿ-ին աշախատանքների իրականացումից հետո Զառիթափի համայնքապետարանին ներկայացնելու կատարված աշխատանքների և ծախսերի մասին սահմանված ձևի հաշվետվություններ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Զառիթափ