Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/09/2016
Հոկտեմբերի 2-ին ընտրություններ են լինելու 373 համայնքներում

2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 736 քաղաքացի, որոնցից 49-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 3 139 քաղաքացիներից 24-ը մինչև գրանցվելը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: 2016 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են: Ավագանու անդամի 3 115 թեկնածուներից գրանցվել են 3 114-ը. ավագանու անդամի մեկ թեկնածուի գրանցումը մերժվել է առաջադրվելու իրավունք չունենալու հիմքով: Սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, լրացել է նաև Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից հոկտեմբերի 2-ի ընտրությունների, այդ թվում նաև` Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտերը: Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 835 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել թվով 41 ՏԸՀ-ներում: ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/577746/ 

http://armlur.am
http://armlur.am/577746/

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner