Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
17/10/2016
«Հույս հայի օջախին» ծրագիրը մեկնարկեց 2-րդ փուլը

Այս տարվա «Վարդաձորի»  թիվ 6-ից մեր ընթերցողը տեղեկացավ, որ հունիսի 1-ից «Հույս-98» Վայոց Ձորի զարգացման հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Վայքի տարածաշրջանի յոթ գյուղական համայնքներում` Արին, Սերս, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Գոմք, Հերհեր և Վայք քաղաքում իրականացնում է «Հույս հայի օջախին» ծրագիրը:

Ըստ պլանավորված ծրագրային աշխատանքների՝ օգոստոս ամսին սկսվեց երկրորդ փուլը, ըստ որի կայացան համայնքային իրազեկման հանդիպումներ, որոնց ժամանակ լուսաբանվեց Հայաստանում պտղի սեռի կանխակալ ընտրության դեմ պայքարի թեման: «Հույս հայի օջախին» ծրագրի խնդիրներից էր շահառու համայնքներում դրականորեն փոփոխել երեխա ունենալը սեռով պայմանավորելու խնդրի շուրջ Վայքի և հարակից 7 գյուղական համայնքների ազգաբնակչության գիտելիքները, վերաբերմունքը և ընկալումները, ինչպես նաև գրանցել զգալի կրճատում պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատման ոլորտում: Թեմայի շուրջ  հունիս-հուլիս ամիսներին «Հույս հայի օջախին» ծրագրի շահառու համայնքներում Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ն իրականացրեց համայնքային իրազեկման հանդիպումներ, ինչի արդյունքում կազմվեցին ՀԱԽ-եր /համայնքային ակտիվ խմբեր/: Վայքում և ծրագրի շահառու բոլոր 7 գյուղական համայնքներում ստեղծված ՀԱԽ-երը ըստ ծրագրով նախատեսվածի իրենց առաջարկություններով և համապատասխան աշխատանքային գործունեությամբ կնպաստեն ընտրված համայնքներում երեխա ունենալը սեռով պայմանավորելու և սեռով պայմանավորված հղիության արհեստական կանխարգելմանն ուղղված մշտադիտարկման, համայնքի անդամների ներգրավման կայուն մեխանիզմների ձևավորմանը: Սեպտեմբեր ամսին կայացան «Հույս հայի օջախին» ծրագրով նախատեսված համայնքային ակտիվ խմբերի ամփոփիչ  հանդիպումները, որոնք ծառայեցին որպես հիմք՝ գնահատելու տարածաշրջանի ազգաբնակչության շահագրգռվածության աստիճանը ծրագրի առաքելության շրջանակներում՝ ի շահ համայնքի անդամների: «Հույս հայի օջախին» ծրագրի ավարտին Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ն Վայքի «Անուրջներ» պարախմբի սաների մասնակցությամբ  կազմակերպեց ֆլեշմոբ՝ նվիրված Հայաստանում պտղի սեռի կանխակալ ընտրության դեմ պայքարին:

https://vardadzortert.com/
https://vardadzortert.com

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner