Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/10/2016
Հայաստանի 3 խոշորացված համայնքներում ավարտվում են բարեկարգման մրցույթները

Հայաստանի 3 խոշորացված համայնքներում ավարտվում են բարեկարգման մրցույթները։ Այս մասինNEWS.am–ի թղթակցին ասել է տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Հայտերը հենց համայնքների ներկայացուցիչներն են ներկայացնում։ Նրանք կարող են առաջարկել ցանկացած ենթակառուցվածք, որն օգտակար են համարում իրենց քաղաքների ու գյուղերի համար։
Հայտերը ներառում են ճանապարհների վերանորոգում, ավտոբուսային երթուղիների կազմակերպում, փողոցային լուսավորություն, կանգառների բարեկարգում, մանկապարտեզներ, շուկաներ։
Ն
ախագծերը իրականացվելու են USAID–ի ու Զարգացման շվեյցարական գործակալության միջոցներով։ Սկզբում դրանք կիրականացվեն առաջին երեք խոշորացված համայնքներում  (Դիլիջան, Թումանյան ու Տաթեւ)։ Իսկ հետո նույնատիպ ծրագրեր են հայտարարվելու նաեւ 11 այլ համայնքներում, որոնք նույնպես պետք է խոշորացվեն։

 

https://news.am
https://news.am/arm/news/353667.html

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner