Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
02/10/2016
Վայքում ընտրողները հիմնականում գոհ էին ընտրությունների ընթացքից և մասնավորապես ոստիկանության աշխատանքից

2016 թ հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի բավական մեծ ակտիվություն էր նկատվում արդեն նախընտրական շրջանում: Թեժ պայքար էր ընթանում հատկապես Եղեգնաձորի Շատին և Արտաբույնք համայնքներում և Վայք քաղաքում ու  Զառիթափ համայնքում: Վայոց ձոր մարզի ոստիկանության կողմից նախապես կանխատեսվել էր թեժ ընտրապայքար:Ընտրապայքարի ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործընթացին բերգրավվել էին ՀՀ ոստիկանության զորքերի և Արարատի մարզի ոստիկանության ծառայողները: Չնայած ընտրությունների ընթացքում կրքերը բազմիցս թեժացան, սակայն ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ միջադեպեր չեն գրանցվել:Ոստիկանության աշծատանքի որակի վերահսկողության նպատակով ընտրությունների ավարտին Վայք քաղաքում իրականացված հարցումների արդյունքներով ընտրողները հիմնականում գոհ էին ընտրությունների ընթացքից և մասնավորապես ոստիկանության աշխատանքից:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի ոստիկանւթյան բաժին

http://shamshyan.com
http://shamshyan.com/hy/article/2016/10/02/97284/

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner