Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/11/2016
Մի խաչքարի հետքերով

Դեպի Վայոց ձոր և Սյունիք մեր վերջին ճամփորդության ժամանակ նպատակադրել էինք տեսնել նաև Գոմք-Զառիթափ գյուղերի միջակայքում, Խաչիձոր անվամբ հայտնի տեղամասում գտնվող այն խաչքարը, որը կանգնեցվել էր նույն վայրում աղբյուրի կառուցման կապակցությամբ` 1288 թ.: Տեղում պարզվեց, որ 1990-ական թթ. սկզբներին պատվանդանը տեղում թողնելով միայն խաչքարը փոխադրել էին գյուղ և կանգնեցրել գյուղի հյուսիսարևելյան եզրի գերեզմանոցում (ավանդականին հակառակ դիրքով): Մեզանից առաջ այս խաչքարը տեսել և վիմագիրն ընթերցել ու հրատարակել էին երկու հեղինակներ` Քաջբերունին և Ե. Լալայանը: Նրանցից օգտվելով էլ վիմագիրը վերահրատարակել էին` Ալիշանը, Գ. Հովսեփյանն ու «Դիվան հայ վիմագրության» Գ պրակի կազմողները (էջ 195), սակայն նրանց բոլորի մոտ բացակայում էր վիմագրի սկզբնամասը («ի ա|շխ|ար|հ(ա)կա|լու|թե(ան) Արղ[ուն] | խա|ն|ի|ն և» հատվածը): Ուրախությամբ նշեմ, որ մեզ հաջողվեց լրացնել այդ բացը, որով վիմագիրը գրեթե ամբողջացավ: Ահա այն.
     «Ի թվ|ակ|ան|իս հ|այո|ց ՉԼ|Է (1288), | ի ա|շխ|ար|հ(ա)կա|լու|թե(ան) Արղ[ուն] | խա|ն|ի|ն և | իշխ|անութե(ա)ն Պապաք|ին և Ամիրհասանայ, ես` Ս|արգիս և որդի իմ Պետրո|[ս]ն շինեցաք զաղբուրս | [և] կանգնեցաք զխաչս ...|...: | Իշ|եցէ|ք ի | Ք(րիստո)ս | Գրիչ»:

mamul.am
http://mamul.am

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner