Այսօր: Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46 հոդվածով, 83-րդ հոդվածի 1-ին կետիով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N-286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի  <<ը>> ենթակետով .
 

                                                                               Ավագանին որոշում է՝

     Տալ համաձայնություն՝
1.Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող20,87822 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը /ընդհանուր՝ 5 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը համաձայն սույն որոշման Հավելված 1-ի / վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերությանը երկրաբանական հետազոտություններ կատարելու նպատակով օգտագործման տրամադրելու մասին Զառիթափ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հաստատելով հողամասերի տարեկան վարձավճարի չափը՝ 1 հա համար՝ 6000 դրամ /վեց հազար/ վարձակալմամբ օգտագործելու ժամկետը՝ 01.01.2034թ.:
2.Սահմանել, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասերը <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանքավայրի լեռնահատկացման տարածքում գտնվելու նախատեսված երկրաբանական հետազոտություններ իրականացնելու պատճառով /սխեման ներկայացվում է սույն որոշմանը կից / վարձակալության իրավունքով օգտագործման է տրամադրվում առանց մրցույթի:
3. Համաձայնություն տալ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ Ը ընկերության /նախկինում՝<<Գեոթիմ>> ՓԲԸ/ հետ 11.07.2014թ-ին կնքված Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0301-0001, 1,4233 հա հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 01.01.2034թ.-ը:
4.Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան իրավունք վերապահել Զառիթափ համայնքի ղեկավարին <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության հետ կնքելու հողօգտագործման պայմանագրեր, ինչպես նաև համաձայնագրիր վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritapi.gyughapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner