Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին կապիտալ սուբվենցիայի տրամադրման հետևանքով եկամուտների ավելացման հանգամանքը և ելնելով համայնքի կարիքների համար կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունից Առաջնորդվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով:
Ավագանին որոշում է 1. Բյուջետային եկամուտներում կատարել 56944600 դրամի չափով ավելացումներ, որից՝ ա/ Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7332 <<-Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ>> հոդվածի տարեկան գումարը ավելացնել 56944600 դրամով՝ սահմանելով 56944600 դրամ: 2. Բյուջետային ծախսերում կատարել 56944600 դրամի չափով ավելացումներ, որից՝ ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 06 բաժնի 3 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 <<-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածի տարեկան գումարն ավելացնել 56944600 դրամով՝ սահմանելով 56944600 դրամ: |