Այսօր: Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 01
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 01


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջով.

                                                                                                                Ավագանին որոշում է՝

Հաստատել Զառիթափի համայնքի ավագանու 2018 թ.-ի հունվարի 24-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
1. Զառիթափ համայնքի 2017 թ.-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2. Զառիթափ համայնքի 2018 թ.-ի  տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
3. Զառիթափ համայնքի 2018 թվի բյուջեն հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5.<<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6.<< Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի բարեկարգում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հատատելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
8.Զառիթափ համայնքի սեփականության 2017 թ.-ի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
9. Զառիթափ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10. Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Գոմք և Բարձրունի բնակավայրերից գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը վարձակալությամբ մրցույթի ներկայացնելու մասին:
11. Վայքի գաբոսիենիտների հանքավայրի <<Գյուարչին>> տեղամասի շահագործման աշխատանքների նախնական համաձայնություն տալու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritapi.gyughapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner