Այսօր: Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

"ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ" ՀՈԱԿ-Ի ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով "Զառիթափ համայնքի ՆՈՒՀ" ՀՈԱԿ-ի կողմից ներկայացրած 2019 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը և ելնելով համայնքի կարիքների համար նախադպրոցական կրթության աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից.

 Առաջնորդվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի դրույթներով, ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել "Զառիթափ համայնքի ՆՈՒՀ" ՀՈԱԿ-ի հետ դրամաշնորհի հատկացման և աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու մասին համայնքի ղեկավարի 31.01.2019թ. թիվ 8 որոշումը:

2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 <<- Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով 21196000 / քսանմեկ միլիոն մեկ հարյուր իննսունվեց հազար/ դրամ, իսկ տնտեսագիտական դասակարգման 4655 <<-Կապիտալ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով 1600000 / մեկ միլիոն վեց հարյուր հազար/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին ՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ նախադպրոցական կրթության աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՈԱԿ-ի համար վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
3. Հանձնարարել "Զառիթափ համայնքի ՆՈՒՀ" ՀՈԱԿ-ին աշխատանքների իրականացումից հետո Զառիթափի համայնքապետարանին ներկայացնելու կատարված աշխատանքների և ծախսերի մասին սահմանված ձևի հաշվետվություններ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritapi.gyughapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner