Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, ավագանին որոշում է՝ Հաստատել Զառիթափ համայնքի ավագանու 2020թ-ի հունիսի 22-ի թիվ 5 նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
1. ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ավագանու 2020թ. թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Զառիթափ համայնքի վարչական սահմաններում գտնվող 1,88387 հա արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին:
3. Զառիթափ համայնքի 2020 թ. բյուջեի ծրագրային և ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև վերաբաշխում կատարելու մասին:
4. Զառիթափ համայնքի 2020 թ. բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ կատարելու մասին:
5. Զառիթափ համայնքի սեփականություն հանդիսացող Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գազատար խողովակաշարերը «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին:
6. Զառիթափ համայնքի Բարձրունի և Խնձորուտ բնակավայրերում շարժական սպանդանոցներ տեղադրելու համար համապատասխան տարածքներ տրամադրելուն համաձայնություն տալու մասին:
7. Զառիթափ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վճարի չափը և պայմանները հաստատելու մասին:
8. Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին: |