Հիմք ընդունելով Ղարիբ Շահենի Ստեփանյանի, Անուշ Նորիկի Ստեփանյանի, Շահեն Ղարիբի Ստեփանյանի դիմումը և ղեկավարվելով «Ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանց պատկանող հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքը և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ՝
1. Ճանաչել Ղարիբ Շահենի Ստեփանյանի /ծնված 01.01.1964 թ./, Անուշ Նորիկի Ստեփանյանի /ծնված 22.01.1971 թ./, Շահեն Ղարիբի Ստեփանյանի /ծնված 04.10.1988 թ./, սեփականության իրավունքը ըստ քարտեզագրման արդյունքների՝ 10-033-0006-0004 ծածկագրի 0,0116 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: