Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին կետով, ավագանին որոշում է՝ 1. Ուժը կորցրած ճանաչել Զառիթափ համայնքի ավագանու 31.01.2020թ.-ի «ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի բարեկարգում ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 06-Ն որոշումը:
2. Հաստատել «ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածի: |