Այսօր: Շաբաթ, 10 Ապրիլի 2021թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 94
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 94

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ,,Քաղաքաշինության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն, 2005թ.դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 22-ի թիվ 56 որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1, Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 3.10343 հա խոտհարքը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0077/ և 3.10013 հա խոտհարքը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0076/ փոխադրել  էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար:
2,, Քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող  3,10343 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0077 հողամասին տրամադրել ,,Վայոց Ձորի մարզ, Զառիթափ համայնք, Սարավան բնակավայր, 8 փողոց 2 հասցե:
2,1/ 
Քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող  3,10013 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0076 հողամասին տրամադրել ,,Վայոց Ձորի մարզ, Զառիթափ համայնք, Սարավան բնակավայր, 8 փողոց 4 հասցե:
3,  Առաջարկել սեփականատիրոջը եռամսյա ժամկետում համայնքային բյուջեի /900345107057/ հաշվեհամարին վճարել  5955418/հինգ միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր տասնութ/ ՀՀ դրամ /2979293+2976125/՝ որպես 3,10343 հա և 3,10013 հա հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերություն:

4,Սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետում և սահմանված արժեքը սեփականատիրոջ կողմից համայնքային բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

5, Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15
(0282) 91507
zaritapi.gyughapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner