Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 23


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019Թ.-Ի ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, ավագանին որոշում է՝

Հաստատել Զառիթափ համայնքի ավագանու 2019թ-ի ապրիլի 19-ի թիվ 3 նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 19-ի թիվ 3 նիստի օրակարգը հաստատելու մասին: 
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական զարգացման ծրագրային հայտեր ներկայացնելու մասին:
3. Զառիթափ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
4. Զառիթափ համայնքի <<Նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. Զառիթափ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերը մրցույթով, վարձակալությամբ տրամադրելու մասին:
6. Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողատեսքը աճուրդով վաճառքի ներկայացնելու մասին:
7. Զառիթափ համայնքի ճանապարհները տեսախցիկներով և չլուսավորված տարածքները լուսավորությամբ հագեցնելու համար համայնքի բյուջեից անհրաժեշտ ներդրումներ կատարելու վերաբերյալ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner