Այսօր: Շաբաթ, 11 Հուլիսի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 31
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված 1-ին կետով, ավագանին որոշում է՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքի կողմից Տնտեսական զարգացման ծրագրին մասնակցելու վերաբերյալ ներկայացվող հայտերը:
2. «Զառիթափ համայնքի Զառիթափ և Սարավան բնակավայրերի աղբյուրների գլխամասային կառույցների, ջրագծերի և ջրատարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ» ծրագրի համար:
3. «Զառիթափ համայնքի Մարտիրոս, Բարձրունի և Սերս բնակավայրերի խմելու ջրագծերի գլխամասային կառույցների արտաքին և ներքին ցանցերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ
» ծրագրի համար:

4. «Զառիթափ համայնքի Արտավան բնակավայրի խմելու ջրագծի գլխամասային կառույցների, ջրագծերի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ» ծրագրի համար:

5. «Զառիթափ համայնքի 9 բնակավայրերի հեռագնա արոտներում գյուղատնտեսական ենթակառուցվածքների կառուցում» ծրագրի համար:

6. «Զառիթափ համայնքի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» ծրագրի համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner