Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10128
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2020 թվականի N 12

«ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ » ՀՈԱԿ_Ի ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Զառիթափ համայնքի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի կողմից 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվն ու ելնելով համայնքի կարիքների համար նախադպրոցական կրթության աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 436-րդ հոդվածի դրույթներով, ավագանին որոշում է՝

1. Հաստատել «Զառիթափ համայնքի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հետ դրամաշնորհի հատկացման և աշխատանքների կատարման պայմանագրեր կնքելու մասին համայնքի ղեկավարի 31.01.2020թ. թիվ 6 որոշումը:

2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 27325000 /քսանյոթ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար/ դրամ, իսկ տնտեսագիտակն դասակարգման 4655 «-Կապիտալ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 650000 /վեց հարյուր հիսուն հազար/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ նախադպրոցական կրթության աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՈԱԿ-ի համար վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

3. Հանձնարարել «Զառիթափ համայնքի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին աշխատանքների իրականացումից հետո Զառիթափի համայնքապետարանին ներկայացնելու կատարված աշխատանքների և ծախսերի մասին սահմանված ձևի հաշվետվություններ:


Կողմ -5

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner