Ղեկավարվելով 2008թ.-ի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Նիկոլայ Պողոսյանի դիմումը, որոշում եմ՝
1. Ճանաչել Մարտիրոս բնակավայրից Նիկոլայ Պողոսյանի /ծնված 1956թ./, Անահիտ Մելքոնյանի /ծնված 1964թ./, Նորայր Պողոսյանի /ծնված 1984թ./, Նեկտարիկ Պողոսյանի /ծնված 1985թ./ և Վիգեն Պողոսյանի /ծնված 1986թ./ սեփականության իրավունքը 1 փողոց 24 տուն հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ կառույցների և 0,22761 հա տնամերձի նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001թ.-ը:
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: