Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից 12.02.2020թ. թիվ 31-Ա ստուգման ակտը և ելնելով նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին հատկացված գումարների վերականգնման, ինչպես նաև համայնքի կարիքների համար հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերման անհրաժեշտությունից.
Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, ավագանին որոշում է՝
1.Բյուջետային ծախսերում կատարել 13944032 դրամի չափով նվազեցումներ, որից՝
ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 11 բաժնի 1 խմբի 2 դասի տնտեսագիտական դասակարգման 4891 «- Պահուստային միջոցներ» հոդվածի տարեկան գումարը նվազեցնել 13944032 դրամով՝ սահմանելով 38745968 դրամ:
2. Բյուջետային ծախսերում կատարել 13944032 դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 1 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 4851 «-Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասների վերականգնում» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 13194032 դրամով՝ սահմանելով 13194032 դրամ, իսկ տնտեսագիտական դասակարգման 4269 «- Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 750000 դրամով՝ սահմանելով 750000 դրամ: