Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 34-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 34-Ն


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին հատկացում կատարելու հետևանքով եկամուտների ավելացման հանգամանքը և ելնելով համայնքի կարիքների համար ընթացիկ ծախսերի ու բարեկարգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից, առաջնորդելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, ավագանին որոշում է՝ 

1. Բյուջետային եկամուտներում կատարել 750000 /յոթ հարյուր հիսուն հազար/ դրամի չափով ավելացումներ, որից՝ 
ա/ Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7451 «Այլ եկամուտներ» հոդվածի տաերկան գումարը ավելացնել 750000 /յոթ հարյուր հիսուն հազար/ դրամով՝ սահմանելով 7750000 /յոթ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ դրամ:

2. Բյուջետային ծախսերում կատարել 750000 /յոթ հարյուր հիսուն հազար/ դրամի չափով ավելացումներ, որից

ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 600000 /վեց հարյուր հազար/ դրամով՝ սահմանելով 109600000 /հարյուր ինը միլիոն վեց հարյուր հազար/ դրամ:
բ/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 05 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 150000 /հարյուր հիսուն հազար/ դրամով՝ սահմանելով 7200000 /յոթ միլիոն երկու հարյուր հազար/ դրամ: 
3. Զառիթափի համայնքապետարանի ու «Զառիթափի բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջև 06.02.2019թ. կնքված N ԶՀ-ԴՀ-1/2 դրամաշնորհի հատկացման և աշխատանքների կատարման պայմանագրում կատարել փոփոխություն՝ համաձայնագիր կնքելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner