Այսօր: Շաբաթ, 8 Օգոստոսի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 25
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 25


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի ,,Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմելու կարգը հաստատելու մասին, թիվ 1918 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ-ի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> անդամների թիվ 19 /08.04.2019 թ./ դրական եզրակացությունը, ավագանին որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի  նպատակային նշանակության հողերից 0.02 հա այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-019-0004-0014/  փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ /կապի օբյեկտների հողեր գործառնական նշանակության/ ՝ բջջային կապի կայան կառուցելու համար:
2.Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Զառիթափ համայնքի Արտավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական  նշանակության հողերից 0,02 հա արոտը/ծածկագիր 10-011-0124-0110/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության /կապի օբյեկտների հողեր գործառնական նշանակության/՝ բջջային կապի կայան կառուցելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritapi.gyughapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner