Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10107
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2020 թվականի N 14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի պահանջներով, ավագանին որոշում է՝

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ 10-022-0317-0023  0,13873 հա արոտավայրը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ 10-039-0316-0010   13,5 հա վարելահողը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակության:

3. ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -5

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner