Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Զառիթափ համայնքի ավագանու 31.01.2019 թ»-ի թիվ 13-Ն որոշման կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն
Հայաստանի Հանրապետութությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ մարտական գործողությունների հետևանքով.
1. Զոհված զինծառայողների և բնակիչների ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ 300000 /երեք հարյուր հազար/ դրամի չափով՝ հիմք ընդունելով հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը վերոնշյալ անձանց վերաբերյալ:
2. Վիրավորված զինծառայողների և բնակիչների ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամի չափով՝ հիմք ընդունելով հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը վերոնշյալ անձանց վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |