Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 20
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2019 թվականի N 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԵՎ ՍԱՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի պահանջներով, ավագանին որոշում է՝ 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրի վարչական տարածքում գտնվող ծածկագիր՝ 10-039-0306-0015  2,117 հա  գյուղատնտեսական նշանակության վարելահողը, ծածկագիր՝ 10-039-0304-0035 3,569 հա  գյուղատնտեսական նշանակության վարելահողը և ծածկագիր՝ 10-039-0304-0033   5,835 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակության:
2. Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է ծածկագիր՝ 10-022-0291-0018  0,10518 հա արոտավայրը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:
3. Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործարքը:


Կողմ -5

ԱՍԼԱՆՅԱՆ ՍՄԲԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner