Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 43-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2019 թվականի N 43-Ն

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով համայնքի սեփականությու հանդիսացող հողերի իրացման, ինչպես նաև կադաստրային արժեքների տարբերության գումարների վճարման հետևանքով բյուջեի ֆոնդային մասում եկամուտների ավելացման հանգամանքը և ելնելով համայնքի կարիքների համար «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրով նախատեսված կապիտալ ծախսերի (ջրելատեղի, արոտ տանող դաշտամիջյան ճանապարհի, մակատեղի, հովվի կացարանի կառուցման, խմելու ջրագծի հիմնանորոգման) իրականացման անհրաժեշտությունից,

Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, ավագանին որոշում է՝

1. Բյուջետային եկամուտներում կատարել 13000000 /տասներեք միլիոն/ դրամի չափով ավելացումներ, որից՝

ա/ Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 8411 «-Հողի իրացումից մուտքեր» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 13000000 /տասներեք միլիոն/ դրամով՝ սահմանելով 16000000 / տասնվեց միլիոն/ դրամ:

բ/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 2 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 5112 «-Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 13000000 /տասներեք միլիոն/ դրամով՝ սահմանելով 28000000 /քսանութ միլիոն/ դրամ:


Կողմ -5

ԱՍԼԱՆՅԱՆ ՍՄԲԱՏ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner